Հայաստան Պատահարներ 

Հալաբյան-Արզումանյան փողոցի պատահարի հատվածը դեռ փակ է. կոտրվել են մոտակա շենքերի ապակիները

Առավոտյան 10։46-ի դրությամբ շարունակում է փակ մնալ Հալաբյան-Արզումանյան փողոցի այն հատվածը, որտեղ երեկ գիշեր տեղի էր ունեցել ավտոբուսի պայթյունը: Այս պահին այնտեղ աշխատող քննիչներ ու ոստիկաններ կան, որոնցից մեկը հայտնեց, որ շարունակվում են քննչական գործողությունները և չեն կարող հստակ ասել, թե դրանք երբ կավարտվեն:

Նշենք, որ պայթյունի հետևանքով կոտրվել են մոտակա շենքերի ապակիները. 100 մետր շառավղով տուժել են այն լուսամուտները, որոնց ապակիները մեկ շերտ են:

Աղբյուրը՝ ԹԵՐԹ.am:

Նույն շարքից