Հասարակություն 

Տոնական օրերին շտապօգնության 8275 կանչ է գրանցվել

analitik.am

2015 թվականի հունվարի 1-11-ը ընկած ժամանակամիջոցում շտապօգնության 8275 կանչ է գրանցվել, որը 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 100-ով պակաս է: Այս մասին լրագրողներին հայտնել է «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:


Ըստ նրա՝ կանչերից 750-ը հիվանդանոց են տեղափոխվել, ընդ որում, չնայած այն բանին, որ ընդհանուր կանչերի թիվը նվազել է, հիվանդանոց տեղափոխման դեպքերն ավելացել են:


Մանկական կանչերի թիվը տոնական օրերին 1446 էր կազմել, որոնցից 203-ը հիվանդանոց էին տեղափոխվել:

Նույն շարքից