Հայաստան Հարցազրույց Պատահարներ 

Տուժողների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում

Երեկ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած երկու դեռահասներին «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այս մասին Analitik.am-ի թղթակցին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Այն հարցին, թե ինչ վնասվածքներ ունեն տուժողները և ինչ վիճակում են գտնվում, բժշկական կենտրոնից ասացին, որ նրանց վերջույթներն են վնասվել, ինչպես նաև կան սալջարդեր հատկապես կրծքավանդակի շրջանում. «Տուժողների մոտ ներքին արյունահոսություն չկա, բաց վերքեր՝ ևս»: Մեր թղթակցին նաև հայտնեցին, որ տուժողների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, սակայն հայտնի չէ, թե բարդությունների կլինեն հետո:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Related Articles