Հասարակություն 

Գյումրիի 6 ամսական փոքրիկին տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բ/կ

analitik.am

Մեր հավաստի տեղեկություններով՝ Գյումրիում դաժանորեն սպանված  Ավետիսյանների  ընտանիքի  միակ ողջ մնացած անդամին՝ 6 ամսական Սերյոժային, տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց: Նա այժմ Վերակենդանացման բաժանմունքում է:


Նշենք, որ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ երեկ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188 տանը տեղի ունեցած դաժան դեպքից հետո կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրիի Ավստրիական հիվանդանոց էր տեղափոխվել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ենթարկվել է վիրահատության: 


Կարդացեք նաև՝

 

Արմեն Մուրադյանն այցելեց Գյումրիից Երևան տեղափոխված երեխային


Նույն շարքից