Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ՊՆ փոխնախարարին ազատեցին պաշտոնից

analitik.am

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում մասնավորապես ասված է. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված`Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ. Ալիկ Միրզաբեկյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հրամանով գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից: Ինչպես նաև գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից:

Նույն շարքից