Հասարակություն 

Գյումրիում կատարված սպանության կասկածյալն ավելի վաղ ևս փախել է զորամասից. Московский комсомолец

analitik.am

Գյումրիում կատարված աղմկահարույց սպանության կասկածյալ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն ավելի վաղ փախուստի ևս մեկ փորձ է կատարել ծառայել չցանկանալու պատճառով: Այդ մասին Московский комсомолец թերթին հայտնել են նրա ծառայակից ընկերները:


Նրա ծառայակիցները պատմել են, որ Պերմյակովը մեկ անգամ չէ, որ փախուստի փորձ է կատարել: 


Մինչև զորակոչվելը նա իրավապահների ուշադրության կենտրոնում է եղել, քանի որ նրա եղբայրն ազատազրկված է եղել սպանության համար:


 Ծառայակիցները հավաստիացնում են, որ Պերմյակովն ադեկվատ մարդ է և չեն հավատում, որ նա կարող է նման քայլի գնացած լինել:

 Իսկ ըստ որոշ աղբյուրների էլ՝ նա հոգեկան հիվանդ է և անգամ ինքնասպանության փորձ է կատարել:

 

Նույն շարքից