Հայաստան Քաղաքական 

Մենք ոստիկանական պետություն չենք. Դավիթ Հարությունյան

ԱԺ-ում այսօր շարունակվում են Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնական տարբերակի քննարկումները: Նախագծի համահեղինակ, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին դիմելով իր 19 հարցերից միայն երեքը կարողացավ հնչեցնել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

 

Նա հետաքրքրվեց. «եթե Սահմանադրությամբ ասում ենք կայուն մեծամասնություն, ապա կա նաեւ կայուն փոքրամասնություն. ավելի ժողովրդավար լինելու համար հենց այդպես գրեիք. դա ավելի հումանիստական կլիներ: Նաեւ ուզում եմ հասկանալ՝ 2/3 թիվը որտեղի՞ց եք վերցրել: Նոր Սահմանադրությամբ օրգանական օրենքներ ընդունելու համար 3/5 ձայնը բավարար է, որը կազմում է 60 տոկոս, այդ դեպքում որտեղի՞ց եք վերցրել 66 տոկոսը»:

 

Հրանտ Բագրատյանը նաև նկատեց՝ Սահմանադրությամբ նշված է, որ ՏԻՄ ընտրություններին կարող է մասնակցել միայն մշտական բնակչությունը. «Մենք առաջարկել ենք, որ հանրապետական ընտրություններին եւս այդպես լինի, իսկ այն մարդիկ, որոնք ունեն անձնագիր, սակայն մեկ տարի չեն եղել հանրապետությունում, նրանք պետք է մտնեն լրացուցիչ ցուցակ ու միայն դիմում գրելով, ներկայանալով կարողանան մասնակցել ընտրություններին: Ինչո՞ւ չեք ընդունել այդ առաջարկը»: Նա անդրադարձավ նաեւ Վանաձոր եւ Գյումրի քաղաքներին, որոնց այս ԸՕ-ով զրկում են քաղաքապետ ընտրելու հնարավորությունից. «Չի կարելի ավագանու միջոցով քաղաքապետ ընտրել այս քաղաքներում»:

 

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Միգուցե կարելի է կայուն փոքրամասնություն օգտագործել: Դա ավելի շատ հռետորական հարց էր: Ըստ այս օրենսդրության՝ մշտական բնակիչը ունի մեկ ձայն իրավունք ունի: Ռեգիստրը չի հետեւում, թե որքան մարդ է բացակայում հանրապետությունից: Մենք ոստիկանական պետություն չենք»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նույն շարքից