Հայաստան Պատահարներ 

Ավտոբուսի պայթյունից տուժած պատանին պայթունի պահին խոսելիս է եղել մոր հետ

Երևանում ավտոբուսի պայթյունից տուժած 15-ամյա Էդգար Գասպարյանը պայթյունի պահին ծնողների հետ խոսելիս է եղել:

 

«10 անց 3 զանգեց մորը, ասեց, որ տուն ա գալիս, նստել է ավտոբուս: Զանգը ընդհատվեց հենց պայթյունի պահին: Հետո 10 անց 7 մեզ զանգեցին, ասեցին` շուտ հասեք հիվանդանոց»,- NEWS.am-ին պատմեց Էդգարի հայրը` Արայիկ Գասպարյանը:

 

Հիշեցնենք, որ Էդգար Գասպարյանի եւ պայթյունից տուժած նրա ընկերոջ` Ռոլանդ Խոջայանի վիճակը կայունացել է, նրանք նախորդ օրը վիրահատվել էին, ունեն   բեկորային վիրավորումներ, վնասվածքներ եւ այրվածքներ։ Նրանք այժմ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում են:

 

Հիշեցնենք, որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթել է Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Կա երկու զոհ եւ 8 տուժած:

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

 

Նույն շարքից