Այսօր՝ ապրիլի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, խոսելով Մադրիդյան սկբունքների մասին, նշեց, որ այնտեղ կան կետեր, որոնց համար հայկական կողմը երջանիկ չէ:
Որպես օրինակ՝ նա խոսեց Արցախում երկրորդ հանրաքվե անցկացնելու պահանջի մասին. «Անհասկանալի է, թե ինչու պետք է երկրորդ անգամ հանրաքվե անցկացվի, եթե առաջինն անց է կացվել թե Խորհրդային Միության, թե միջազգային օրենքներին համաձայն»:
«Մենք ասում ենք, որ գնում ենք փոխզիջման, իսկ մեր փոխզիջումը ոչ թե այդ 5 գրավյալ տարածքներն են, այլ մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը, որտեղ մենք ներկայանում ենք որպես մեր խաղաղ, ինքնիշխան պետության համար պայքարող ժողովորդ: Մենք չենք պայքարում ձեր հողերի համար, մենք պայքարում ենք մեր խաղաղ, ինքնիշխան պետության համար, դրա համար մենք ընդունում ենք, երբ կլինի հանրաքվե, կլինի կարգավիճակի մասին որոշում և աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը... այն հողերը, որոնց նկատմամբ մենք իրավունքներ չունենք, ձեր հողերը մենք չենք ուզում, սա մեր բուֆերնի զոնան է, մեր անվտանգության երաշխիքը»: