Հայաստանի իշխանությունները կարող են խորհրդարանում հայտնվել 60 եւ 66 տոկոսների արանքում հարմարավետ միջանցքում: Այդ մասին ապրիլի 26-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը` ելույթ ունենալով նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ իշխանությունը, նախագծի համաձայն, չի կարողանա խորհրդարանում մանդատների 2/3-ից ավելին ստանալ: Բայց հայեցակարգային օրենքների (Ընտրական օրենսգրքի եւ մի շարք օրենքների) ընդունման համար բավարար է 3/5-ը, այսինքն` 60 տոկոսը: «Ինչո՞ւ են այդ երկու պատնեշը միանման, եւ մեկը մյուսից փոքր», - հարցրել է Բագրատյանը:
Ի պատասխան Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը, որը ներկայացնում էր ԸՕ-ի նախագիծը, նշել է, որ հայեցակարգային օրենքների հետ կապված 60 տոկոսի նշաձողը նախատեսված է դրանց ընդունման դեպքում ավելի լայն համաձայնության համար: Բայց չի դրվել այն սկզբունքը, թե առանց ընդդիմության չի կարելի ընդունել: «Վերջինիս համար երաշխավորված 1/3-ն այլ նպատակ է հետապնդում. իշխանության նկատմամբ վերահսկողության մեխանիզմներ, այժմեական հարցեր բարձրացնելու եւ դրանց վերաբերյալ պարզաբանում պահանջելու հնարավորություն տալ», - հավելել է Հարությունյանը: