Քաղաքական Միջազգային Հասարակություն 

Ադրբեջանը պատերազմ է հայտարարել անկախ լրագրության դեմ. The Washington Post

The Washington Post-ը գրում է, որ ապրիլի 21-ին ադրբեջանական  Meydan TV-ն հայտնեց այն մասին, որ դատախազությունը քրեական գործ է հարուցել մի շարք լրագրողների դեմ անօրինական բիզնես ծավալելու, լիազորությունները չարաշահելու և հարկերի մուծումից խուսափելու առնչությամբ:  The Washington Post-ի խմբագրական հոդվածում ասվում է, որ գործ է հարուցվել մի խմբագրության դեմ, որի լսարանն օրեցօր մեծանում է, որը հանդես է գալիս բացահայտող նյութերով: «Ստարդարտ մեղադրանքներ, որոնք օգտագործվում են Ալիևի քննադատներին քշելու և նրանց բերանը փակելու համար»:

Meydan TV-ն հայտնել էր, որ գործ է հարուցվել թվով 15 լրագրողների դեմ: Meydan TV-ի հիմնադիր Էմին Միլլին էլ  EurasiaNet.org-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել անկախ լրագրության դեմ. «Ալիևը միշտ ջղաձգվում է, երբ քննադատում են իրեն»:

The Washington Post-ի պնդմամբ, Meydan TV-ն իր աշխատանքով միշտ ցույց է տալիս, որ ԱԱԾ մեթոդներով անհնար է թաքցնել ճշմարտությունը և կանգնեցնել քննադատությունը.  «Ալիևը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, դադարի հետապնդել Meydan TV-ին, ավելին՝ ինքը սկսի դիտել այդ հեռուստաընկերության թողարկումները, գուցե ինչ-որ բան սովորի այն արժեքների մասին, որոնք պետք են պետություններին ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու համար»:

Նույն շարքից