Ադրբեջանում ընդդիմությունը դիմել է երկրի դատախազություն՝ պահանջելով հետաքննել «պանամական փաստաթղթերում» նախագահ Իլհամ Ալիևի առկայության գործը։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ժողովրդական ուժերի ազգային ճակատը դիմել է գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին՝ կոչ անելով հետաքննել «պանամական փաստաթղթերի»՝ Ադրբեջանին վերաբերող բոլոր նյութերը։
Ընդդիմությունը հիշեցրել է, որ ո՛չ Իլհամ Ալիևը, ո՛չ նրա կինը, եկամուտների հայտարարագիր չեն ներկայացրել օֆշորում իրենց ձեռնարկությունների մասին։