Հասարակություն 

Գեղեցկության սրահի դռան փականը կոտրել և գողություն էր կատարել

 

Հունվարի 10-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Չարենցի փողոցում գտնվող գեղեցկության սրահի դռան փականը կոտրելով՝ մտել են ներս և գողացել հեռուստացույց, նվագարկիչ, ֆեն և այլ պարագաներ` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1977 թ. ծնված Վարդան Խ.-ն:

Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է քննություն:

 

Նույն շարքից