Ինչպես գիտենք, երեկ՝ ապրիլի 25-ին, երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուս էր պայթել, ինչի արդյունքում ունեցանք 2 զոհ և 8 տուժած:
Ավտոբուսի պայթյունի առաջացման պատճառների մասին դեռևս վերջնական տեղեկություններ չկան: Սակայն մի հետաքրքիր զուգատիպություն, որը գուցե թե կապ չունենա Երևանում պայթած ավտոբուսի հետ, սակայն կարևոր է իմանալ:
Ապրիլի 18-ի երեկոյան Երուսաղեմում ավտոբուս էր պայթել: Այդ մասին հայտնել է Reuters –ը՝ հղում անելով Իսրայելի ԶԼՄ-ներին և ոստիկանության հաղորդագրություններին: Պատահարի դետալները ցույց են տալիս, որ պայթյունն ահաբեկչական ակտի արդյունք է եղել: Ըստ Reuters-ի, 20 տուժածներ կան, որոնց մեջ ինչպես մահացածներն են, այնպես էլ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած մարդիկ:
Տեռակտը տեղի է ունեցել քաղաքի Դերեխ Խեվրոն թաղամասում: Ականատեսների խոսքով, ավտոբուսը պայթյունից գետնից վեր է շպրտվել, որից հետո վառվել է: Նախնական տվյալներով, ավտոբուսի պայթելու պատճառը դարձել է կամ այնտեղ դրված պայթուցիկ սարքը, կամ էլ մահապարտ ահաբեկիչը:
Haaretz-ի փոխանցմամբ էլ, ոստիկանության ներկայացուցչի խոսքերով, ավտոբուսի մեջ, ամենայն հավանականությամբ, մարդ չի եղել, սակայն պայթյունից տուժել են կողքով անցնող ավտոբուսի ուղևորները: