ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև պետական սահմանի մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը։
«Համաձայնագիրը բազային փաստաթուղթ է, որով որոշվում է երկու երկրների միջև անցնող պետական սահմանը՝ ՌԴ-ի, Հարավային Օսիայի և Վրաստանի պետական սահմանների ողջ երկայնքով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ ՌԴ-ի և Հարավային Օսիայի պետական սահմանի հիմքում ընկած է ՌԽԴՀ և Վրացական ԽՍՀ սահմանը, որը գոյություն ուներ ԽՍՀՄ փլուզման պահին։