Հասարակություն Միջազգային 

Չինաստանը թռչնագրիպի պատճառով արգելել է ԱՄՆ-ից թռչնամսի ներկրումը

analitik.am

Ինչպես հաղորդում է . INTERFAX.RU գործակալությունը, Չինաստանը  H5N8 խմբի թռչնագրիպի պատճառով արգելել է թռչնամսի ու ձվի ներմուծումն ԱՄՆ-ից: Թռչնագրիպի վարակը գրանցվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի, Վաշինգտոնի ու Օրեգոնի նահանգների ընտանի ու վայրի թռչունների շրջանում: Բոլոր դեպքերը հաստատվել են երկրի գյուղատնտեսության նախարարության կողմից:

Իր հերթին ԱՄն-ի թռչնամսի արտահանման կոմիտեն քննադատել է Չինաստանի որոշումը՝ նշելով, որ վարակի աղբյուր հադիսցող վայրերը մեկուսացված են, իսկ արտահանման համար նախատեսված արտադրատեսակներն  ենթակա են մանրակրկիտ ստուգման, իսկ ամերիկյան խոշոր ֆերմաներում վարակի աղբյուր չի հայտնաբերվել:

 

Չինաստանն արդեն 20-րդ երկիրն է, որ սահմանափակումներ է մտցնում ԱՄՆ-ից ներկրվող թռչնամսի նկատմամբ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ից ներկրվող  թռչնամսի հիմնական ներկրող Հարավային Կորեան 2014թ.-ի նոյեմբերից արգելանք էր դրել ներմուծվող թռչնամսի վրա:

 

 

 

Նույն շարքից