Հասարակություն Միջազգային 

Լավրով. Անհրաժեշտ է խնդրահարույց հարցերին համակարգային լուծումներ տալ

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Եվրամիության 28 անդամ-պետությունների դեսպանների եւ ՌԴ-ում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասի հետ:  Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության լրատվական ծառայությունը, նշելով որ Լավրովը ընդգծել է Եվրամիության հետ փոխադարձ համագործակցության զարգացմանն ուղղված Ռուսաստանի տրամադրվածությունը՝ միաժամանակ դեսպանների ուշադրությանն է հրավիրել ուկրաինական ճգնաժամի ֆոնին  քաղաքական եւ տնտեսական ոլորտներում ՌԴ-Եմ փոխգործակցության խնդրահարույց պահերի համակարգային լուծման անհրաժեշտությունը:

Նախարարը ընդգծվել է նաեւ Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումների ներառական գործընթացի հնարավորինս արագ գործարկման պահանջը: Նախարարը հատկապես շեշտը դրել  է հրադադարի ռեժիմի պահպանման եւ Ուկրաինայի հարավ-արեւելքում հումանիտար աղետի հետեւանքների թեթեւացման անհրաժեշտության վրա, հայտնում են ՌԴ-ի ԱԳՆ-ից:

Միջոցառման ընթացքում նաեւ քննարկվել են միջազգային օրակարգի որոշ այլ արդիական հարցեր:

 

 

Նույն շարքից