Հայաստան Հասարակություն 

Բացառիկ լուսանկարներ ոճրագործության վայրից

analitik.am

Բոլոր այն տեղեկությունները, որ սպանվածները արթուն են եղել ու դիմադրույթուն են ցույց տվել՝ չեն համապատասխանում իրականությանը: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներից 6-ը սպանվել են իրենց տան ներսում՝ քնած վիճակում, իսկ փոքրիկը՝ ստահակի կողմից դանակի հարվածներ է ստացել հենց օրօրոցում,-գրում է  Գ. Շամշյանը

 

Ֆոտոլրագրողը հրապարակել  է բացառիկ լուսանկարներ՝ տան մեջ տեղի ունեցած ռուս ժամկետային զինծառայողի կողմից կատարած ոճրագործությունից:

 

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` փոքր աղջիկ, որոնց վրա կան հրազենային հետքեր: Դեպքի վայր էին ժամանել մարզի ոստիկանապետը, մարզի քննչական վարչության պետը, մարզի դատախազը և այլ պաշտոնատար անձինք: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով:

 

 

 

Նույն շարքից