2016/04/26 19:38 Հասարակություն Երեխան ընկել է Որոտան գետը Ապրիլի 26-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում 8-10 ամյա երեխան ընկել է Որոտան գետը: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: