Հայաստան Հասարակություն 

Ավետիսյանների մարմինները տեղափոխվել են եկեղեցի

analitik.am

Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների մարմիններն երեկոյան ժամը 20։00-ի մոտ տեղափոխեցին Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցի։

Եկեղեցում հոծ բազմություն է հավաքվել, նրանց թիվը գնալով մեծանում է։ Սպանվածների հարազատներից բացի եկեղեցի են եկել նաեւ մեծ թվով գյումրեցիներ՝ ցավակցելու հարազատներին եւ հարգանքի տուրք մատուցելու դաժան սպանդի զոհերին։

Եկեղեցում են նաեւ Գյումրիի քաղաքապետարանի ներկայացուցիչները։

Նշենք, որ Ավետիսյանների հոգեհանգստը կկայանա վաղը՝ հունվարի 14-ին,  քաղաքացիական  հոգեհանգիստը՝ հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ին, հուղարկավորությունը՝ հունվարի 16-ին։   

 

Նույն շարքից