Հասարակություն Միջազգային 

Իսլամականների շարքերում են ԵՄ-ի շուրջ 5 հազար քաղաքացիներ

analitik.am

Ինչպես հաղորդում է NTERFAX.RU գործակալությունը, Իսլամականների շարքերում գործում են Եվրամիության շուրջ 5 հազար բնակիչներ: Այդ մասին հայտնել է ԵՄ-ի ոստիկանական ծառայության ղեկավար Ռոբ Ուեյնրատը, նշելով, որ տեղական ահաբեկիչներից սպառնացող վտանգը ներկայումս հավասարազոր է 2011թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններին:

Նրա խոսքերով իսլամականների շարքերը համալրված են երիտասարդներով, որոնք ամեն պահ կարող են վերադառնալ Եվրոպա ու իրականացնել ահաբեկչական գործողություններ, ինչպես դա եղավ Փարիզի պարագայում:

Տվյալների համաձայն միայն ԻՊ-ի շարքերում մարտնչել, մարտնչում կամ արդեն մահացել են Եվրոպայի ավելի քան 3 հազար  քաղաքացիներ մի շարք երկրներից՝ Նիդեռլանդներից, Բելգիայից, Ֆրանսիայից, Դանիայից եւ այլ վայրերից:

 

 

Նույն շարքից