Հայաստան Քաղաքական 

Բավական է այլոց երեխաների արյան հաշվին, կառուցել սեփական երջանկությունը. Կարեն Կարապետյան

Այսօր ԱԺ մեծամասնությունը չկարողացավ անցկացնել Միկա Բաղդասարովին պատկանող «Հրազդան ցեմենտ» գործարանի 500 մլն դրամի պարտքը ներելու մասին առաջարկվող օրենքի նախագիծը:

Ընդդիմադիրները բոյկոտեցին, իսկ միակ «դեմ» քվեարկողը ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանն էր:

«Մեր երկիրն այսօր պատերազմի մեջ է, և պետությունը պարտավոր չէ պարբերաբար վճարել առանձին գաստրոլյորների փոխարեն: Կարծում եմ՝ ոչ թե պետությունը պետք է զիջի, այլ մեր հասարակությունը պետք է որոշի՝ ինչպես վարվել նման դեպքերում, նման անձանց հետ: Իսկ դրա համար այդ մարդիկ պարտավոր են վճարել իրենց արածների համար: Բավական է, մենք պիտի կարողանանք դասեր քաղել ապրիլյան իրադարձություններից: Բավական է այլոց երեխաների արյան հաշվին, մեր քաղաքացիների հաշվին կառուցել սեփական երջանկությունը: Հարկավոր է ուղղակի կանգ առնել: Հաճախ շատ ավելի արդյունավետ է ուղղակի օգնել, հուշել: Իսկ բարձրաձայնել այն դեպքերում, երբ արդյունքը նկատելի չէ: Կարծում եմ՝ սա նախադեպ կլինի, որպեսզի վերջապես զսպվեն ոմանց անհագ ախորժակները»,-իր խոսքում նշեց Կարեն Կարապետյանը:

Նույն շարքից