Հայաստան Միջազգային Քաղաքական 

Նալբանդյանը և Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ երեքշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել է Ղարաբաղյան կարգավորումը, ասված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում տեղադրված հաղորդագրությունում, հայտնում է Ria.ru-ն:

«Զրույցի ընթացքում երկու նախարարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը, կարծիքներ են փոխանակել Ղարաբաղյան կարգավորման հեռանկարների և հակամարտության գոտում հրադադարի պահպանման խնդիրների մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից