Հասարակություն Միջազգային 

Դոնեցկում ավտոբուսի կրակահերթի հետեւանքով զոհվածների թիվն աճել է

analitik.am

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU գործկալությունը, Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Վոլնովախ քաղաքի մոտ ուղեւորական ավտոբուսի վրա բացված կրակահերթի զոհերի թիվը հասել է 11-ի:

 Ինչպես հայտնել են Դոնեցկի առողջապահության դեպարտամենտից մահացել է կրիտիկական վիճակում գտնվող մի կին:

Հիվանդանոցում բուժում են ստանում 17 տուժողներ, որոնցից 16-ը տեղափոխվել են Վոլնովախ, իսկ մեկ քաղաքացի՝ Մարիուպոլ:

Ուկրաինական զինվորականները հայտնել են, որ ավտոբուսի ուղղությամբ կրակ են բացել աշխարհազորայինները:

Վերջիններս պնդում են, որ պահակակետը գտնվում է իրենցից բավականին հեռու, ուստի հրետանին չէր կարող ռմբակոծել նման հեռավորությունից:

 

Նույն շարքից