Հասարակություն Միջազգային 

Ֆրանսիայի ահաբեկչության զոհերի հիշատակի կապակցությամբ Բեռլինում հազարավոր մարդիկ դուրս են եկել երթի

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ֆրանսիայի ահաբեկչության զոհերի հիշատակի կապակցությամբ Բեռլինում հազարավոր մարդիկ դուրս են եկել երթի:

Նշվում է, որ Բեռլինի երթի մասնակիցները շարունակում են հավաքվել  Բրանգենբուրգյան դարպսների մոտ: Միջոցառումը կազմակերպել են Բեռլինի մահմեդական կազմակերպությունները:

Երթին մասնակցում են նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

 

Միջոցառումը սկսվել է երեկոյան ժամը  20:00-ին, երթից առաջ մասնակիցները ծաղիկներ ու պսակներ էին դրել Գերմանիայում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւանքով սպանվել էին 17 մարդ, իսկ 11-ը՝ վիրավորվել էին:

 

Նույն շարքից