Հասարակություն Միջազգային 

ԱՄՆ-ը պատրաստվում է խստացնել պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ

analitik.am

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU գործակալությունը, ԱՄՆ-ի իշխանությունները հնարավոր են համարում ապագայում խստացնել ԿԺԴՀ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները::

Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամ Դենիել Գլեյզերը, նշելով, որ Հյուսիսային Կորեան կրկին շարունակում է իր ագրեսիվ գործողություններն, որի ապացույցն են նրա վերջին քայլերը:

Նրա խոսքերով, քանի դեռ ԿԺԴՀ-ն կշարունակի նույն ոճով, ապա ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը կձեռնարկի համապատասխան քայլեր՝ Հյուսիսային Կորեային ֆինանսական կրախի հասցնելու ուղղությամբ:

Վերջում նա հայտարարել է, որ պաշտոնական Պխենյանը պետք է կատարի իր առջեւ դրված միջազգային պարտավորություններն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի 10 չինովնիկների ու 3 գործարարների նկատմամբ արդեն կիրառել է որոշակի սահմանափակումներ:

 

 

 

 

Նույն շարքից