Հասարակություն 

Ոչ ոք չի կարող կանգնեցնել սերը

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ապրիլի 24-ին Հայաստանում անցկացված «Ավրորա» մրցանակաբաշխությանը:

Սամանտա Փաուերը միջոցառումից լուսանկար է հրապարակել, որտեղ պատերված են Բուրունդիի Խաղաղության տան (Maison Shalom) խնամքի տան և Rema հիվանդանոցի աշխատակից Մարգարիտ Բարանկիցեն և հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին:

Հիշեցնենք, որ միջոցառմանը Մարգարիտ Բարանկիցեն արժանացել է «Ավրորա» մրցանակին:

«Նա ապաստան է տրամադրել 30 հազար երեխայի: Ոչ ոք չի կարող կանգնեցնել սերը»,- գրել է Սամանտա Փաուերը՝ գրառմանը կցելով #AuroraPrize հեշթեգը։

Նույն շարքից