Dom.lenta.ru-ի հաղորդմամբ`Լոնդոնում Բիգ Բենի աշտարակի վրա գտնվող ժամացույցի աշխատանքը կդադարեցվի՝ վերանորոգման աշխատանքների իրականացման համար: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի այցեքարտերից մեկը համարվող կառույցի վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն 2017-ի սկզբին:
Աշտարակի ռեստավրացիոն աշխատանքները կտևեն 3 տարի: Նախատեսվում է, որ վերականգնման համար կծախսվի 29 մլն ֆունտ ստեռլինգ: