Հասարակություն Միջազգային 

2014թ.-ին Եվրամիություն են ժամանել 276 հազար անլեգալ միգրանտներ

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, 2014թ.-ին Եվրամիության երկրներ են ժամանել ավելի քան 276 հազար անօրինական միգրանտներ, որը 138 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Այդ մասին հայտնել է Եվրոպական կոմիտեի միգրացիայի հարցերով եվրոկոմիսար Դմիտրիս Ավրամոպուլոսը, նշելով, որ միայն 207  հազար ներգաղթյալներ անօրինական կերպով Եվրոպական մայրցամաք են ժամանել Միջերկրական ծովի միջոցով:

 

Նրա խոսքերով նախորդ տարվա սեպտեմբերից 12 նավերի միջոցով Եվրոպա են հասել հազարավոր միգրանտներ, որոնք սահմանը հատել են տարաբնույթ միջոցներով:

Վերջում նա նշել է, որ ԵՄ-ի հարեւան երկրներում ճգնաժամի ու հակամարտությունների պատճառով անօրինական ներգաղթյալների հոսքն առաջիկայում կավելանա, ուստի անհրաժեշտ է վերահսկողությունն ուժեղացնել սահմանային անցակետերում ու գործել փոխկապակցված միջոցներով:

 

Նույն շարքից