Հայաստան Հասարակություն 

Ճապոնիան հաստատելու է երկրի ռեկորդային բյուջեի նախագիծը

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ճապոնիայի կառավարությունը իր հերթական նիստում հաստատելու է երկրի բյուջեի նախագիծը:

2015թ-ի բյուջեն կկազմի 816,4 միլիարդ դոլար ու կլինի ռեկորդային Ճապոնիայի ողջ պատմության ընթացքում:

Հիմնական ծախսերը կուղղվեն երկրի ֆինանսական համակարգի առողջացմանն ու կբարձրացվեն հարկերը, որոնք կհասնեն շուրջ 54,53 տրիլիոն իենի:

 

Կնդլայնվեն նաեւ ռազմական ծախսերը՝ հասնելով 42,2 միլիարդ դոլարի, իսկ հասարակական ու սոցիալական ծրագրերի համար կհատկացվի 50,59 միլիարդ դոլար:

 

Բյուջեի դեֆիցիտը կփակվի արժեթղթերի թողարկման հաշվին, իսկ բյուջեի նախագիծը քննարկելու համար կներկայացվի խորհրդարանին:

Փորձագետների կարծիքով, չնայած ընդդիմության դիմադրությանը, նոր բյուջեն ամենայն հավանականությամբ կընդունվի:

 

 

 

 

Նույն շարքից