Հասարակություն 

3 մլն տպաքանակով լույս տեսած Charlie Hebdo-ի այսօրվա համարը մեկ ժամում սպառվել է

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրությունում իրականացված ահաբեկչությունից հետո տպագրված առաջին համարը լույս տեսնելուց մեկ ժամ անց ամբողջությամբ սպառվել է: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, պարբերականի այսօրվա համարը հրատարակվել է 3 մլն տպաքանակով:


Հիշեցնենք, որ թերթի խմբագրության շենքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 12 մարդ:


 Այսօրվա համարի շապիկին Charlie Hebdo-ի աշխատակազմը որոշել է տեղադրել Մուհամեդ մարգարեի հերթական ծաղրանկարը:

Նույն շարքից