Գլխավոր Հայաստան Ռազմական 

Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր. Վլադիկ Խաչատրյան

analitik.am

Ադրբեջանի զինուժը ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը հրետակոծել է Մարտակերտը, որի հետևանքով վնասվել է 2 բնակարան և էլեկտրական լարեր: Հերթիռակոծության ընթացքում խաղաղ բնակիչները թաքնվել են ապաստարաններում, ոմանք էլ տեղափոխվել են մոտակա գյուղեր՝ խաղաղ բնակիչների շրջանում տուժողներ չկան: Վնասված էլեկտրական լարերն օպերատիվորեն վերականգնվել են, քաղաքում արդեն կա հոսանք:

Ղարաբաղի Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը հայտարարել է.

«Կային ջարդված ապակիներ, էլեկտրական լարեր ու 2 տուն, որոնց վրա ընկել էին հրթիռները: Այս պահին քաղաքում իրավիճակը հանգիստ է, բնակիչները վերադարձել են իրենց տները, գնացել աշխատանքի: Հոսանքի հետ կապված խնդիր չկա, այդ հարցը օպերատիվորեն լուծվել է»:

Նշենք, որ  բացի Մարտակերտից, Ադրբեջանի զինուժը հրթիռակոծել են նաև Ներքին Հոռաթաղ գյուղը և այլ խաղաղ բնակավայրեր: Վլադիկ Խաչատրյանի խոսքով, բացի Մարտակերտից, այլ բնակավայրեր հակառակորդի հրթիռակոծությունից վնասներ չեն կրել:

Հիշեցնենք, որ ՊԲ մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ անցած գիշեր ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր:

Նույն շարքից