Հայաստան Պատահարներ 

ԱՄՆ դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 27-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսդես SLK» մակնիշի 87 MV 008 համարանիշի (վարորդ՝ 32-ամյա Գրիգոր Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, ապա՝ ճամփեզրի երկաթյա ճաղերին:

Վթարի հետեւանքով վարորդը և ուղևորներ 31-ամյա Ա. Բ.-ն, 24-ամյա Գ. Ե.-ն, և 29-ամյա Ա. Մ.-ն հոսպիտալացվել է Մալաթիա ԲԿ:

 

Հրշփջ-փրկարարները անջատել են ավտոմեքենայի մարտկոցը:

Նույն շարքից