Գլխավոր Հայաստան Ռազմական 

Ինչպես խաղաղ օրերին, այնպես էլ պատերազմական թոհուբոհի ժամանակ ոչ մի սրբություն չեն ճանաչում

analitik.am

Այն, ինչ կատարվեց ապրիլ ամսվա կայծակնային պատերազմի ընթացքում, ոչ միայն ցնցեց հայոց լեռների անդորրըայլև կրկին համախմբեց աշխարհով մեկ սփռված հայոց ազգային «մարդկային» գետերը՝ ի  պաշտպանություն այնսրբազան հողի, որ կոչվում է ՀԱՅՐԵՆԻՔ: Գենետիկ կապով կապված միլիոնավոր հայեր այդ ինչ ինքնամոռացությամբ  սիրով  ու նվիրվածությամբ  նետվեցին  ազգի փրկության գործին: Այո՛, այս աներևակայելի շարժը զարմացրեց ոչ միայն մեր  ներքին թշնամիներին, այլև աշխարհի տարբեր երկրների պոտենցիալ պատերազմ հրահրող գերտերություններին:  Սա մեր պատիվն էր: Սակայն, 1988 թվականի երկրաշարժը և արցախյան շարժումը ապացուցեցին, որ   մեկ անգամից վտանգի պահին ոտքի ելնող ազգը իր մեջ ունի նաև ազգային ցեցեր, որոնք ինչպես խաղաղ օրերին, այնպես էլ պատերազմական թոհուբոհի ժամանակ, բացի սեփական թալանից, ոչ մի սրբություն չեն ճանաչում:

Չեմ ուզում կրկնել այն անհանդուրժելի նկարագրությունները պատերազմ գնացող պետրոսկամսարյանականների մասին, որ արվում է մամուլում, բայց պիտի հիշեցնեմ գյումրեցիների այս իրավիճակին հարիր խոսքերը ում համար՝ երկրաշարժ, ում համար՝ եկամտաշարժ...:

Անկեղծորեն ասաց, մեզանից և ոչ ոք չի հավատում ալիևյան շինծու հրադադարին: Միշտ էլ պատերազմից հետո է երևում այն բացը, որը կարող էր նման հետևանքներ առաջացնել:

Ետպատերազմյան այս մորմոքների օրերին մի լույս նկատեցի, որը փոքր ինչ ուրախացրեց ինձ: «Այբ» դպրոցի ռոբոտաշինության թիմը ապրիլի 7-9-ը ԱՄՆ Օհայո նահանգի Մարիոն քաղաքում «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթից վերադարձել էր արծաթե մեդալով: Թալինցի փոքրիկ տղան հնարել էր ռոբոտային մի սարք, որը 3 սմ-ի վրա կարող էր հայտնաբերել ականը: Այսպիսին է հայը: Նույնիսկ մանուկների մեջ է թաքնված ազգային պաշտպանության իմաստնության գենը: Սա մանրուք չէ, թշնամուն ամեն կողմից խոցելի դարձնելու համար ոտքի են ելել նաև մանուկները: Եվ դարձյալ ու կրկին փառավոր նախաձեռնությունը իր հովանավորչության ներքո էր վերցրել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Թե որքան ծանր է եղել քառորյա պատերազմի օրերին ազնիվ հայորդու Ռալֆ Յիրիկյանի սոցիալական օգնության բեռը, իր համեստությունը թույլ չի տալիս բարձրաձայնելու, սակայն միջազգային մակարդակով տարած հաղթանակը հնարավոր չէր տաքցնել…:

Համազգային հայապաշտպանության մաղթանքներս ձեզ, սիրելի՛ հայորդիներ:

Գրում է Ռուզան Ասատրյանը:

Նույն շարքից