Գլխավոր Հայաստան Միջազգային Ռազմական 

Եթե պատերազմը վերսկսվի, մենք ոչ միայն արժանի հակահարված կտանք, այլև առաջ կշարժվենք

analitik.am

«Հայաստանի կառավարության կողմից կազմակերպված այցի շրջանակում ես՝ արտասահմանցի մի շարք լրագրողների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորի հետ միասին, այցելեցի Ղարաբաղ: Ուղղաթիռով շուրջ 90 րոպե տևողությամբ թռիչքի ընթացքում մենք անցնում էինք հրաշալի, լեռնային հարուստ տեղանքով. այն մեկուսացված անկլավ է, որի անունը թարգմանաբար նշանակում է «սև այգի»: Այս կարճատև այցի ընթացքում ինձ թվաց, թե Կովկասի Շվեյցարիայում եմ. նմանությունը ոչ միայն լեռներում էր, այլև կոկիկ փողոցներում, լեռան լանջերով ձգվող ֆերմաներում և անկոտրում, անկախ մարդկանց մեջ»,- գրել է Դեյվիդ Իգնատիուսը:

Սյունակագիրը մեջբերում է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ առաջնագծում ունեցած զրույցը՝ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ:

Լևոն Մնացականյանը հաստատել է, որ հայկական կողմը կարող է պաշտպանել Արցախն առանց Ռուսաստանի օգնության:

«Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր ունեցած սպառազինությունը և մեր զորքերի պատրաստությունը թույլ է տալիս կասեցնել հակառակորդի գործողությունները: Եթե պատերազմը վերսկսվի, մենք ոչ միայն արժանի հակահարված կտանք, այլև առաջ կշարժվենք»,- ԼՂՀ պաշտպանության նախարարի խոսքն է մեջբերում Դեյվիդ Իգնատիուսը:

Ներկայացնելով շարքային արցախցիների հետ շփումներից իր տպավորությունները՝ սյունակագիրը գրում է, թե Արցախում ինքը նկատել է աճող ռազմական տրամադրությունները:

Անցյալում հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում ներգրավված ակտիվիստ Կարեն Օհանջանյանը պատմել է, որ վերջին պատերազմից հետո Ադրբեջանի հետ հնարավոր հաշտեցման վերաբերյալ իր տեսակետը փոխվել է: Նախքան քառօրյա պատերազմը՝ Օհանջանյանը փորձում էր օգնել Ադրբեջանի հետ երկխոսության հաստատմանը: Այժմ, նա ասում է, որ ցանկանում է, որպեսզի հայկական զորքերը ոչնչացնեն Ադրբեջանի տնտեսական թիրախները: Նախկին ակտիվիստի խոսքով՝ վերջին ամսում արցախահայերը կորցրին բոլոր պատրանքները:

«Դեպի օդանավակայան տանող ճանապարհին կարելի է տեսնել տարեց կնոջ եւ տղամարդու քարե հուշարձանը: Երեւում են միայն նրանց գլուխները, իսկ մարմինները՝ թաղված են հողում: Ազգային հուշարձանի պաշտոնական անունն է. «Մենք ենք, մեր սարերը»: Հուշարձանի թաքնված ուղերձն է՝ «Մենք այստեղից չենք գնալու: Առջևում երկար, անզիջում հակամարտություն է»:

Հրապարակել է The Washington Post-ի հեղինակ Դեյվիդ Իգնատիուսը:

Նույն շարքից