Գլխավոր Միջազգային Ռազմական 

ԱՄՆ օդուժը ոչնչացրել է ԻՊ խմբավորման գրոհայինների փողերի պահեստը

analitik.am

Իրաքի Մոսուլ քաղաքում ԱՄՆ ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ԻՊ խմբավորման գրոհայինների փողերի պահեստը: Այս մասին հայտնել է ԻՊ-ի դեմ գործողությունները համակարգող հրամանատար, գեներալ-մայոր Փիթեր Գերսթենը:

 

«Մենք տարբեր գնահատականներ ունենք փողերի քանակի հետ կապված, բայց հետախուզությունն ուսումնասիրում է դրանք: Ես լսել եմ 300-800 մլն դոլարի մասին: Միջինը 500 մլն դոլար է»,-հայտարարել է նա:

 

Գեներալի խոսքով, փողերի պահեստը գտնվում էր Մոսուլի հարավային շրջանի «ֆինանսական էմիրի» վերահսկողության տակ, որը ԻՊ-ի գրոհայինների միջև փողերի գլխավոր բաշխողն է:

 

Նա նշել է, որ իրենց հաջողվել է պարզել, որ այդ տանն ապրում են նաև կին և երեխաներ: Նրանք կյանքը վտանգի տակ չդնելու համար ամերիկացի զինվորականները որոշել են հարկադրել նրանց լքել տունը: Ընդ որում, կիրառվել է Իսրայելի մարտավարությունը:

 

«Մենք Hellfire հրթիռ ենք արձակել, որը պայթել է տան գլխավերեւում, բայց այնպես, որ ողջ տունը չվնասվի: Պարզապես «ծեծել» ենք տանիքը, որպեսզի համոզվենք, որ կինն ու երեխաները հեռանում են: Իսկ հետո սկսվել է գործողությունը»,-ասել է գեներալը:

Նույն շարքից