Գլխավոր Հայաստան Ռազմական 

Մարտակերտի շրջանի հրետակոծության հետևանքները

analitik.am
Ապրիլի 26-ին Մարտակերտ քաղաքի ուղղությամբ թշնամին հրետակոծությունը սկսել է երեկոյան ժամը 22-00-ին և ինտենսիվ կերպով այն շարունակվել է մինչև 24-00-ն:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը և հավելեց, որ առավոտյան ճարտարապետի հետ միասին արդեն հասցրել է շրջայց կատարել և արձանագրել հետևանքները:

«Ցավոք սրտի կրկին կան ավերածություններ: Անցած գիշեր տեղի ունեցած հրետակոծությունից Մարտակերտում ավելի քան 20 տուն է վնասվել: Այս պահին քաղաքի ճարտարապետի հետ ճշտում ենք վնասների չափերը»,- ասաց Մարտակերտի քաղաքապետն՝ ավելացնելով, որ այս պահին քաղաքում իրավիճակը հանգիստ է:

Ներքին Հոռաթաղի դպրոցի տնօրեն Մելանյա Դավթյանի խոսքով, նույն ժամանակահատվածում թշնամու կողմից գյուղը ենթարկվել է ինտեսիվ հրետակոծության: Նրա տեղեկացմամբ, բարեբախտաբար բնակիչների շրջանում զոհեր և վիրավորներ չկան, գյուղը հիմնականում անվնաս է մնացել:

Երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը հրետակոծության է ենթարկել նաև Մատաղիս բնակավայրը: Գյուղի դպրոցի տնօրեն Գեղամ Աղաջանյանի խոսքով, մեկ տուն մասնակի վնասվել է:

Հիշեցնենք, որ ՊԲ մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ անցած գիշեր ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր:

Աղբյուրը՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ:

Նույն շարքից