Հայաստան Քաղաքական Ռազմական 

Ով նման բան է ասում, իրեն էլ հարցրեք. Տարոն Մարգարյանն իշխանության ներկայացուցիչներին կուլակաթափ անելու մասին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի ցանկանում մեկնաբանել հասարակության այն պահանջը, թե իշխանության ներկայացուցիչներին պետք է կուլակաթափ անել և գումարներն ուղղել բանակին:

 

«Ով նման բան է ասում, իրեն էլ հարցրեք»,- այսօր` ապրիլի 27-ին, Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստից առաջ լրագրողներին ասաց Տարոն Մարգարյանը:

 

Քաղաքապետն անպատասխան թողեց նաև այն հարցը, թե ինքն անձամբ պատրաստ է գումար տրամադրել բանակին:

 

Նշենք, որ քառօրյա պատերազմից հետո հասարակությունը մի շարք պահանջներ է ներկայացրել իշխանություններին, այդ թվում առաջարկելով կուլակաթափ անել ապօրինաբար հարստացած օլիգարխներին:

Նույն շարքից