Գյումրիում հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ այսօր մեկնարկեց գյումրեցին ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով մեծ ավտոերթը:
Ավտոերթի մասնակիցները հարյուրավոր մեքենաներով շարժվել են դեպի Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարան: Մասնակիցները հյուպատոսարանի մոտ կանգնել են և արդյունքում ճանապարհը փակվել է։ Ոստիկանությունը հորդորում է պահել հասարական կարգը, բացել ճանապարհները։
Հիշեցնենք, որ Ավետիսյանների քաղաքացիական հոգեհանգիստը նախատեսված է այսօր՝ հունվարի 14-ին՝ ժամը 17:00-ին, հուղարկավորությունը՝ հունվարի 15-ին՝ ժամը 14:00-ին։
Լուսանկարը՝ Լևոն Բարսեղյանի