Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Դիվանագիտական հաջողություններ գրանցելու համար պետք է ունենալ թիկունք. Լյուդմիլա Սարգսյան

analitik.am

ԱԺ-ում այսօր ԸՕ նախագծի վերջնական տարբերակի քննարկմանը ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը՝ հայտարարելով. «Թեև այսօր կարևորագույն խնդիրը ԼՂ հակամարտության կարգավորումն է, սակայն դիվանագիտական հաջողություններ գրանցելու համար պետք է ունենալ թիկունք, իսկ դա մրցունակ պետությունն է: Այս հարցում չպետք է թերագնահատել ընտրությունների դերը»:

Ըստ նրա՝ մեր հաջողությունների արգելակման հիմնական պատճառը անկատար ընտրական համակարգն է՝ շարունակ կեղծվող ընտրություններն ու հասարակության կողմից անվստահությունը. «Ընտրությունից ընտրություն հասարակությունը պառակտվում է, ու ականատեսն ենք լինում լարված իրավիճակի: Հատկապես հիմա, երբ ղարաբաղյան ճակատում լարված է, առավել քան երբեւէ մեզ անհրաժեշտ է ապահովել ազգային միասնություն»:

Տիկին Սարգսյանը դժգոհեց, որ իշխանությունը միայն մի քանի առանցքային հարցերում է ընդառաջ գնացել ընդդիմությանը, իսկ առաջարկված լուծումներն էլ կարելի է համարել թերի. «Ընտրացուցակների մաքրումը մնացել է քաղաքական ուժերի վրա, որը արդար մոտեցում չէ: Տպավորություն է, որ իշխանությունը խուսափում է պատասխանատվություն ստանձնելուց: Պետք է հասարակական, քաղաքական կամք դրսեւորել ու անցկացնել արդար ընտրություններ, չվերցնել ընտրակաշառք»:

Նույն շարքից