Բարի օր Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Մենք առաջակում ենք նոր կամ այլ ֆորմատ ձևավորել. Ստեփան Մարգարյան (տեսանյութ)

analitik.am

ԱԺ-ում այսօր ԸՕ նախագծի վերջնական տարբերակի քննարկմանը ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը՝ հայտարարելով, որ այս նախագծով ռիսկային համակարգի ենք անցել՝ կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի: Նա նաեւ հայտարարեց, որ ՀԱԿ նախաձեռնած 4+4+4 ձևաչափն անիմաստ էր, քանի որ այդ քննարկումները պետք է կոնսենսուսով լինեին. «Մենք մեր ընկերներով առաջակում ենք նոր կամ այլ ֆորմատ ձևավորել, որը նման կլինի բանակցությունների ու նորից սկսել քննարկումները՝ կոնսենսուս ձևավորելու համար: Երբեք էլ ուշ չի լինի»:

Նրա ելույթին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով՝ այն բացերը, որոնք կային կիսանախագահական կառավարման համակարգի ժամանակ, այս նոր նախագծով իսպառ վերանում են, ու պետության անվտանգության երաշխիքներն առավել կարեւոր են. «Մենք պետք է քննարկենք ու քվեարկենք այս նախագիծը՝ առավել լավ փաստաթուղթ ունենալու համար, այլ ոչ թե, ինչպես դուք եք առաջարկում, անել հակառակը»:

ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, որ ինքը խանդավառված չէ ոչ ԸՕ այս նախագծով,  ոչ ՀԱԿ նախաձեռնած 4+4+4 ձեւաչափով ու ոչ էլ այն հանգամանքով, որ ՀԱԿ-ը չի մասնակցում այս քննարկումներին. «Ես կարծում եմ՝ ինչ չափի կոնսենսուս էլ լինի, պետք է մասնակցել: ՀՀ-ն թռիչքաձեւ չի զարգանում ոչ տնտեսական, ոչ էլ քաղաքական ոլորտներում, դրա համար պետք չէր հուսալ, որ հանկարծ մի օր կզարթնեինք ու ասեինք՝ էս ինչ լավ նախագիծ են բերել: Պետք չէ նման իլյուզիաներ ունենալ»:

Նրա դիտարկմամբ՝ իշխանություններն ամեն ինչ արել են, որ ընտրությունների օրը բոլոր դժգոհությունները վերանան. «Ինչ կատարվի, կկատարվի նախընտրական փուլում, ինչպես եղավ Հրազդանի ընտրությունների ժամանակ»:

Նույն շարքից