Հայաստան Միջազգային 

Գնահատվել է մամուլի վիճակն աշխարհի 199 երկրում. Հայաստանը 139-րդ տեղում է

Հրապարակել է«Մամուլի ազատություն 2016» զեկույց. գնահատվել է մամուլի վիճակն աշխարհի 199 երկրում. այն ներկայացրել է Freedom House-ը: Ամենաազատ երկրները ստացել են 0, իսկ ոչ ազատ երկրները՝ 100 բալ։ Երկրներին տրվել են «ազատ», «մասնակի ազատ» և «ոչ ազատ» կարգավիճակները։

Հայաստանը 139-րդ տեղում է (63 միավոր, «ոչ ազատ»)։ Անցած տարի մեր երկիրը 135-րդ հորիզոնականում էր։

Ռուսաստանը 176-րդն է (83 միավոր, «ոչ ազատ»),Վրաստանը՝ 96-րդը (49 միավոր, «մասնակի ազատ»), Թուրքիան 156-րդն է (71 միավոր, «ոչ ազատ»), Իրանը 190-րդ տեղում է (90 միավոր, «ոչ ազատ»)։ Ադրբեջանը 199 երկրների շարքում 189-րդն է (89 միավոր, «ոչ ազատ»)։ Ադրբեջանում փակվել են լրատվամիջոցներ, սահմանափակվել է ազատ արտահայտվելու իրավունքը, ձերբակալվել են լրագրողներ։

Զեկույցում ասվում է, որ համաշխարհային բնակչության միայն 13 տոկոսն է օգտվում ազատ մամուլից։ Համաշխարհային բնակչության 41 տոկոսի մամուլը ճանաչվել է «մասնակի ազատ», իսկ 46 տոկոսը՝ «ոչ ազատ»։

Ազատ մամուլով երկրների տասնյակը հետևյալ տեսքն ունի՝ Նորվեգիա, Բելգիա, Ֆինլանդիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Դանիա, Անդորրա, Լյուքսեմբուրգ, Շվեյցարիա և Լիխտենշտեյն։

Մամուլի ազատության հետ կապված ամենավատ ցուցանիշը գրանցվել է Հյուսիսային Կորեայում (97 միավոր)։

Freedom House-ը նաև նշում է, որ կառավարությունում բիզնեսն ու կոռուպցիան լուսաբանող լրագրողները հալածվում և բռնության են ենթարկվում աշխարհի բոլոր տարածաշրջանններում։

Նույն շարքից