Հասարակություն 

Գյումրիում բողոքի երթը ռազմաբազա չի հասնի. Շիրակի ոստիկանապետի առաջարկը

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ այսօր մեկնարկել է գյումրեցին ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով մեծ ավտոերթը:


Ակցիայի հազարավոր մասնակիցները վճռել էին քայլերթով հասնել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա: Ոստիկանները փակել էին ռազմաբազա տանող՝ Հաղթանակի պողոտան եւ բացեցին այն միայն այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները ընդունեցին Շիրակի ոստիկանապետի առաջարկը՝ հասնել մինչեւ ռազմաբազայի տարածքին մոտ գտնվող՝ Գյումրու տեխնոպարկի մոտ:

Նույն շարքից