Հայաստան Ռազմական 

Երեք հայ զինվոր վնասվածքներ են ստացել

Ապրիլի 27-ի գիշերը հակառակորդի կրակոցների հետևանքով երեք հայ զինվոր վնասվածքներ են ստացել, իսկ նրանցից մեկն էլ ծանր վիճակում է: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

«Վիրավորներից մեկի վիճակը ծանր է, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնեց նա, հավելելով, որ մյուս երկու վիրավորների  վիճակը գնահատվում է որպես բավարար. նրանցից մեկը հարվածային ալիքի հետեւանքով ուղեղի ցնցում է ստացել, իսկ երկրորդը թոքի բեկորային վնասվածք:

Նույն շարքից