ԱՄՆ-ն, Իսրայելը և Սաուդյան Արաբիան աջակցում են թաքֆիրական-սիոնիստական շարժումներին. հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեգհանը Միազգային անվտանգության մոսկովյան V համաժողովի շրջանակում, հայտնում է «Գազետա.Ru»-ն
Նախարարի խոսքով՝ «ևս մեկ համաշխարհային պատերազմի առաջացմանը հանգեցնող իրավիճակի վերադարձի եւ կրկնության համար հող» կարող է ստեղծել «անվտանգության և կայունության խախտման վերաբերյալ, հանուն սեփական շահերի, Ամերիկայի կողմից կրկնակի, բազմակի ստանդարտների կիրառությունը` միջնորդավորված պատերազմների օգտագործմամբ և պետություններին` դրանց հետ կապված ծախսեր պարտադրելով»:
«Մեր համոզմունքն է, որ աշխարհն այսօր անվտանգության, կայունության բացակայության և սարսափի տարածման վիճակում է, որոնց պատճառը մի շարք հոսանքների ահաբեկչական գործողությունն է, որոնք վայելում են Ամերիկայի, Իսրայելի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ տարածաշրջանի մի շարք երկրների աջակցությունը», - ընդգծել է նախարարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Թաքֆիրիզմը արմատական իսլամի տարատեսակ է, որը ենթադրում է, որ թույլատրելի է սպանել, ոչ միայն ահաբեկիչներին, այլեւ այլ մահմեդականների: «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն այդ դիրքորոշման կրող է: