Վերլուծական Տնտեսություն գլխավոր 

ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ բոլոր պատգամավորները քվեարկեցին Ադրբեջանի օգտին

Երեկ ԱԺ մեծամասնությունը չկարողացավ քվորում ապահովել և անցկացնել ռուս-ադրբեջանական ՎՏԲ Հայաստան բանկին պատկանող «Հրազդան ցեմենտ» գործարանի 500 մլն դրամի պարտքը ներելու մասին առաջարկվող օրենքի նախագիծը: ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը միակ պատգամավորն էր, ով դեմ քվեարկեց նախագծին: Հատկանշական է, որ Ադրբեջանին ՀՀ-ի կողմից 500.000.000 ՀՀ դրամ տալուն դեմ քվեարկեց իշխանական թևից միայն մեկ պատգամավոր:

Հավանաբար, ՀՀԿ-ական պատգամավորները կարծում են, որ նավթի գների անկման և Արցախում ընթացող պատերազմի պատճառով,իրենց իրական հայրենիքը՝ Ադրբեջանը, լուրջ ֆինանսական կորուստներ է կրում և այլևս չի կարողանում դիմակայել հայ զինվորի ճնշմանը և հանուն իրենց իրական հայրենիքի՝ Ադրբեջանի, կողմ քվեարկեցին թշնամի պետության կապիտալով ֆինանսական կառույցին 500.000.000 ՀՀ դրամ նվեր տալուն:

Ադրբեջանի Հանրապետության տնտեսական միավոր հանդիսացող՝ ռուս-ադրբեջանական ՎՏԲ Հայաստան բանկին 500.000.000 ՀՀ դրամ նվեր տալուն, Ադրբեջանի սպառազինությունն ավելի ժամանակակից դարձնելու գործում ակտիվ քարոզչություն էին ծավալում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը և ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը: Վերջիններս այն աստիճան էին ոգևորված, որ ի պաշտպանություն Ադրբեջանի՝ ՎՏԲ-ում ունեցած մասնակցության հայտարարում էին, թե 3 տոկոս ադրբեջանական մասնակցությունը դա ոչինչ է, որ եթե Ադրբեջանի ՀՀ-ից կողմից 3 տոկոսի չափով շահույթ ստանա ոչ միայն վնաս չէ, այլ մի բան էլ օգուտ է ՀՀ տնտեսությանը և նմանատիպ անհեթեթ մտքեր: Այնպիսի տպավորություն էր, որ այս երկուսը, եթե չլիներ քառօրյա պատերազմը, հենց ԱԺ ամբիոնից հնարավոր է ծածանեին ադրբեջանական դրոշը:

Գովելի է, որ գտնվեցին ազգանպաստ մտածելակերպով պատգամավորներ և ՀՀԿ-ից մեկ պատգամավոր, որոնց շնորհիվ էլ քվորում չապահովվեց և ազգադավ այդ նախաձեռնությունը չանցավ:

Analitik.am-ի անունից շնորհակալություն ենք հայտնում այդ պատգամավորներին ադեկվատ լինելու համար, ինչի շնորհիվ տապալվեց հայ հարկատուների փողերով Ադրբեջանին սպառազինելու օրենսդրական նախաձեռնությունը:

Նույն շարքից