Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրականացրել է չհայտարարված այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող և իրեն բողոք հասցեագրած կալանավորված անձանց եւ դատապարտյալների հետ, ինչպես նաև անմիջականորեն ծանոթացել է կալանավայրում պահման պայմաններին: Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ և քննարկել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման այլ վայրեր կրելու են պարբերական բնույթ:
Հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը