Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն այսօր` ժամը 20.00-ին, հանդիպելու է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումը կայանալու է Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում: Արդեն մեկ ժամ է, ինչ պատգամավորները պատրաստվում են այդ հանդիպմանը, քննարկում, փորձում գուշակել, թե որն է հավաքի նպատակը:
Ըստ շրջանառվող լուրերի` հանդիպման թեման ղարաբաղյան կարգավորման հարցն է, որի շուրջ ապրիլյան պատերազմից հետո նոր իրավիճակ է ստեղծվել:
Գրում է հraparak.am-ը: