Հասարակություն 

Պահանջում են սգո օրեր հայտարարել.Երևանում մեկնարկեց երթը դեպի նախագահի նստավայր

Գյումրեցի ընտանիքի դաժան սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու, ինչպես նաև՝ ողբերգության առնչությամբ Հայաստանում սգո օրեր հայտարարելու պահանջով քիչ առաջ Ազատության հրապարակից  մեկնարկեց հարյուրից ավելի քաղաքացիների «Սգո երթը» դեպի նախագահական  նստավայր:


Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջները կներկայացնեն նախագահական նստավայրի մոտ, որոնց չբավարարվելու դեպքում պատրաստվում են վերադառնալ Ազատության հրապարակ եւ առանց պաշտոնական հայտարարության սգո օրեր հայտարարել, այնուհետեւ առաջիկա օրերին բողոքի ակցիաներ անցկացնել Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ:

 

Նույն շարքից