Հայաստան Հասարակություն 

Գյումրիում բողոքի ակցիայի մասնակիցները ներկայացրել են իրենց պահանջները

analitik.am

Գյումրիում իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցները վերջնագիր են ներկայացրել ՀՀ դատախազ Գեւորգ Կոստանյանին Ցուցարարների մոտ է եղել նաև Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ով երկար ժամանակ փորձել է թուլացնել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ եղած լարվածությունը: Քաղաքացիները, սակայն, հրաժարվում էին հեռանալ՝ պահանջելով իրենց երաշխիքներ տալ, որ մարդասպան Պերմյակովին կհանձնեն հայկական կողմին։ Երկար քննարկումներից հետո ակցիայի մասնակիցները որոշեցին մինչև վաղը` ժամը 17:00-ն ժամանակ տալ ՀՀ դատախազությանը: Հակառակ պարագայում նրանք մտադիր են հավաքվել Գյումրիի դատախազության շենքի մոտ ու այնուհետեւ որոշեն գործողությունների հետագա ըևնթացքը

 

Նույն շարքից